Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Պան Գի Մունը կհանդիպի Պուտինի հետ

Պան Գի Մունը կհանդիպի Պուտինի հետ
17.05.2013 | 11:21

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը, որ աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, այսօր բանակցություններ կանցկացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Այցի նախօրեին ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Մարտին Նեսիրկին հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում ծրագրվում է քննարկել Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակը։ Անդրադարձ կլինի նաև Կորեական թերակղզն։ Սա Պան Գի Մունի 6-րդ այցն է ՌԴ նրա պաշտոնավարման ընթացքում։

Դիտվել է՝ 967

Մեկնաբանություններ